Բացառվել է Տու-154-ում ահաբեկչության վարկածը

Jan 12, 2017 Comments Off on Բացառվել է Տու-154-ում ահաբեկչության վարկածը

Սև ծովի հատակից դուրս բերված Տու-154 ինքնաթիռի բեկորների պայթյունատեխնիկական փորձաքննոթյուններն ավարտված են, փորձագետներն ահաբեկչության հետքեր չեն հայտնաբերել :Ռուսական ռազմական Տու-154-ի բեկորների ուսումասիրությունը ցույց է տվել, որ օդանավում պայթյուն չի որոտացել, և այն չի խոցվել: Այդ մասին հայտնի է դարձել Коммерсантъ-ին:

Այսպիսով` ահաբեկչության վարկածը հետաքննությունը լիովին հերքել է:

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Սոչիում: Ավիավթարի հետևանքով զոհվել է 92 մարդ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: