Shame.am կայքը պետք է ներողություն խնդրի ՀՀԿ-ական պատգամավորից

Jan 11, 2017 Comments Off on Shame.am կայքը պետք է ներողություն խնդրի ՀՀԿ-ական պատգամավորից

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ընդդեմ shame.am կայքի գործով դատարանը վճիռ է հրապարակել։ Գործարարը պահանջել էր հերքել վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկությունները եւ փոխհատուցել վնասները մոտ 3 մլն. դրամով։ Նրա հայցը բավարարվել է մասնակի։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, որոշել է, որ լրատվամիջոցը պետք է հերքում հրապարակի, ներողություն խնդրի Արկադի Համբարձումյանից։ Դրանից բացի՝ որոշել է Արտյոմ Խաչատրյանից հօգուտ Արկադի Համբարձումյանի գանձել 278 հազար դրամ, որից 100 հազար դրամ՝ վիրավորանքի, 100 հազար դրամ՝ զրպարտության, 70 հազար դրամ՝ փաստաբանի ծախս, 8000 դրամ՝ պետտուրք;

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: