«Հրապարակ». ինչ ուզում եք արեք, այդ օրը պետք է «չեպե» չլինի. Սերժ Սարգսյան

Jan 11, 2017 Comments Off on «Հրապարակ». ինչ ուզում եք արեք, այդ օրը պետք է «չեպե» չլինի. Սերժ Սարգսյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է` ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք` այդ օրը պետք է «չեպե» չլինի: ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն` տնտեսական մասով:

ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաեւ նախագահի նախկին օգնական Սեւակ Լալայանը:

Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանն կվերդառնա արտերկրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: