Մեծահարուստ արաբը ավտոմեքենայի համար բացառիկ համարանիշ է գնել՝ 8,4 մլն դոլարով

Nov 20, 2016 Comments Off on Մեծահարուստ արաբը ավտոմեքենայի համար բացառիկ համարանիշ է գնել՝ 8,4 մլն դոլարով

Աբու Դաբիում կայացած աճուրդի ժամանակ մեծահարուստ արաբ, 32-ամյա Աբդուլլա ալ-Մահրին ավտոմեքենայի բացառիկ՝ «1» համարանիշ է գնել, որի արժեքը կազմել է 8,45 մլն դոլար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ես հաճախ եմ այցելում նման աճուրդներ և ձեռք բերում բացառիկ համարանիշներ,- ասել է մեծահարուստ արաբը՝ Gulf News-ին տված հարցազրույցում: Նշենք, որ ընդհանուր առմամբ ավտոմեքենաների բացառիկ «1», «7» և «50» համարանիշների վաճառքից ստացված գումարը աճուրդում կազմել է 26,9 մլն դոլար: Հիշեցնենք, որ 2008 թ.-ին նմանատիպ համարանիշի համար աճուրդում 14 մլն դոլար էր վճարել արաբ միլիարդեր, 25-ամյա Սաիդ ալ-Քհուրին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: