Արտակարգ իրավիճակ Բաղրամյան 26 բնակելի շենքում

Oct 29, 2016 Comments Off on Արտակարգ իրավիճակ Բաղրամյան 26 բնակելի շենքում

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտվանից Բաղրամյան 26 բնակելի շենքի նկուղային ողջ հատվածը լցվել է ջրով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ահազանգել են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն այնտեղից ոչ մի դրական պատասխան բնակիչները չեն ստացել և նրանց փոխարեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ջրահեռացման հատուկ պոմպով փորձում են նկուղում լցված ջուրը դատարկել ։ Ինչքան էլ դատարկում են, միևնույն է, ջուրը չի պակասում։ Ինչպես որ չի պակասում ժողովրդի վզին փաթաթված «վայ չինովնիկների» թիվը։ Բնակիչները կես կատակ կես լուրջ ասում էին, որ Բաղրամյան 26-ի հարևանությամբ նկարահանվում է հայկական նոր սերիալ՝ «Տիտանիկը Երևանի կենտրոնում»։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա պատկան մարմինները կարճ ժամանակում հետևություններ չանեն, ջուրը կվնասի շենքի հիմքերը ու մի գեղեցիկ օր էլ Երևանի թիվ 1 տպարանի շենքի նման այս շենքն է կպայթեցնեն։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: