5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Իտալիայում

Oct 26, 2016 Comments Off on 5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Իտալիայում

Իտալիայում վերջին երկու ամսում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իտալական աղբյուրը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 19:11-ի դրությամբ տեղի ժամանակով: Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել: Օջախը գտնվել է 9 կմ խորությունում: Երկրաշարժն զգացվել է կենտրոնական շրջաններում` Պերուջայում, Անկոնեում, Ֆաբրիանոյում, Պեզարոյում և Հռոմում:

Իտալական գործակալությունները նշում են, որ տուժած շրջաններում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, տներում և այլ կառույցներում լույս չկա:

Բնակիչները հեռացել են տներից և դուրս են եկել փողոցներ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: Փրկարարներն աշխատում են վնասի չափը գնահատելու ուղղությամբ:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել են Հռոմի Կոլիզեումն ու Պանթեոնը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: