Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։

Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը:

Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։

Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։

Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։

Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն»:

դիտվել է 556 անգամ
Լրահոս
Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սյուն եք դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ. Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am