ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն հերթական «ձեռքբերումն» է գրանցել:

Նրանց իշխանության օրոք անցկացված Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, հօգուտ իշխող ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից դրանք չեն վրիպել:

Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել:

Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել:

Ըստ Freedom house-ի զեկույցի՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահում` իշխող կուսակցության օգտին. օրինակ՝ կասկածելի իրավական հիմքերով քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավումը, կամ քարոզարշավի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող քաղաքային բարեկարգման ծրագրերը, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձ:

Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներին քաղաքապետարանի, վարչական և կրթական հաստատությունների աշխատակիցներ են մասնակցել։

Freedom House-ն իր զեկույցում նաև շեշտել է, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել, ինչը, ըստ կազմակերպության, վկայում է, որ հայ հանրությունը չի աջակցում ո՛չ հեղափոխական իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին Սա գնում է պատերազմ հրահրելու ճանապարհով․ սրա դեմն առնելու ենք․ Սրբազանն արցախցիների հետ է հանդիպել (video) «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց Ուրացող է նա․ Բագրատ Սրբազանի շատ կարևոր խոսքն՝ ուղղված արցախցիներին (video) Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն Մի պարագայում Բագրատ Սրբազանը Նիկոլին «կգցի» իշխանությունից․ Արգիշտի Կիվիրյան (video) Արցախի պետնախարարն ու բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են՝ հանդիպելու Սրբազանի հետ. ԱՀ ԱԺ փոխխոսնակ (video) Պրոցեսը գնաց․․․ Փաշինյանը սարսափած է Բագրատ Սրբազանից․ Արտաշես Գեղամյան (video) Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը Հենց հիմա ԱԺ-ում քպ-ականներն անհոդաբաշխ բառակապացություններով փորձում են մանիպուլյացիաներ անել. Արմեն Հովասափյան Դատավոր, քննիչ, Փաշինյանը ձեզ միայնակ է թողնելու, ասի՝ դուք եք մեղավոր ու թռնի (video) Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՔՊ-ականների հոսք է սկսվելու, դեմը չենք կարողանալու առնել. Դանիելյան Բագրատ սրբազանը ֆուտբոլային հնարքներով զարմացրեց փոքրիկ ֆուտբոլիստներին (video) Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ու դուք պատրաստ եք ամեն տեսակ զիջման, միայն թե մնաք կպած այդ աթոռներին. Մինասյան (video) Արդյոք Հայաստանին նոր պատերա՞զմ է սպառնում Ռայիսիի տարօրինակ մահից հետո Ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ Աշխարհի ութ երկիր սուգ է հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն Մարդիկ իրենց տունը ժառանգել են, պապենական իր օջախն է, ասում եք՝ վկայականը կեղծ է, դա քոնը չէ, դա Ադրբեջան է. պատգամավոր Արա՛, դե արի ու մի ասա՛, դուք ի՞նչ էիք ասում կաթողիկոսին․ Էդգար Էլբակյան (video) Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am