Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրենակիցներն ինչպես էին խոսում մեր հայրենիքի և հայրենիքի առջև ծառացած վտանգների մասին, գրում է Գեղամ Մանուկյանը:
«Բոլորի հետ զրույցի թեման Տավուշն էր, այս օրերին տեղի ունեցող ժողովրդական բողոքը, պոռթկումը: Միայն թե ափսոսում էին, որ իրենք հիմա անազատության մեջ են, և ոչ թե իրենց հայրենակիցների և Բագրատ սրբազանի կողքին:
Իհարկե, Նուվբարաշեն քրեակատարողական հիմնարկ ամեն այցի ժամանակ պարտադիր տեսակցում ենք նաև այդ հիմնարկի արդեն հնաբնակներից քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, որ ամիսներ շարունակ Փաշինյանի անձնական քինախնդրության բավարարման արդյունքում գտնվում է անազատության մեջ: Հատկանշական էր, որ օրերս գլխավոր դատախազը իր տարեկան հաշվետվության մեջ Արմեն Աշոտյանին վերագրել էր խայտառակ փաստեր: Դրանք ԱԺ Հանձնաժողովի նիստին դիմակազերծեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, և վաղն էլ Ազգային ժողովում շատ ավելի մանրամասն կխոսի»,- գրել է նա:
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը