Շումախերական ավտովթար Երևանում

Oct 24, 2016 Comments Off on Շումախերական ավտովթար Երևանում

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։21-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, Volswagen մակնիշի 666 ՈՈ 96 համարանիշի ավտոմեքենան հարվածել է Газель մակնիշի 06 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: