Խնամիական կապեր՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և նորանշանակ նախարարի միջև

Sep 21, 2016 Comments Off on Խնամիական կապեր՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և նորանշանակ նախարարի միջև

Այսօր, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը խնամիական կապեր ունի ՀՀ ԱԺ պատգամավոր,  սոցիալական հարցերի հանաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ)  հետ: Նորանշանակ նախարարը Հահոբ Հակոբյանի որդու կնոջ քեռին է:

Մարտիրոսյանը ծնվել է 1962 թ., անկուսակցական է։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։

1984 -2000թթ. աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 2000 – 2006թթ.՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն,2006 – 2006 «ԱրմենՏել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն, 2006 – 2010թթ. «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ, 2008 – 2012 թթ.` «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ, 2012 – 2016թթ. «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ: «GNC-ալֆա» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ»-ը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: