Անկարայում սպանվածների թիվը 18-ի է հասել

Feb 17, 2016 Comments Off on Անկարայում սպանվածների թիվը 18-ի է հասել

Թուրքիայի մայրաքաղաքի զորամասերից մեկի մուտքի մոտ փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 18-ի։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ անձը կամ անձիք պայթյունը կազմակերպել են ռումբով բեռնված մի մարդատար մեքենայով։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ անցել են զինվորներ տեղափոխող մեքենաներ։

Բացի սպանվածներից, կան նաեւ 45 վիրավոր։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: