«Հըզբոլլահ» կուսկացությունը խոստացել է «բացել դժոխքի դարպասները»
«Հըզբոլլահ» կուսկացությունը խոստացել է «բացել դժոխքի դարպասները» Սաուդյան Արաբիայի զինծառայողների համար, եթե Էր-Ռիադն իր զորքերն ուղարկի Սիրիայի տարածք, գրում է TASS-ը:
Այդ մասին ասվում է հայտարարությունում, որով հանդես է եկել այդ կուսկացության ռազմականացված թևը` «Հըզբոլլահի բրիգադ»-ը:
«Սաուդյան Արաբիայի` Իրաքի կամ Սիրիայի տարածք արաբական զորքեր ուղարկելը սաուդյան զինվորների համար դժոխքի դարպասները կբացի»,- ասվում է հայտարարությունում: Նշվում է նաև, որ «ԴԱԻՇ-ի վարձկաններն արդեն փորձել են Սիրիայում իրականացնել իրենց հանցավոր ծրագրերը» և Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ արվում «ռիսկի չդիմել և չկրկնել ԴԱԻՇ-ի ողբագին փորձը»: