Եթե այդ աթոռին նստեցի՝ այդ աթոռը խելո՞ք է.Ալեքսանդր Մանասյան

Jan 26, 2016 Comments Off on Եթե այդ աթոռին նստեցի՝ այդ աթոռը խելո՞ք է.Ալեքսանդր Մանասյան

«Մենք մի տեսակ հետևում ենք, թե ինչ է անելու Ադրբեջանը և սկսում ենք քննարկել այդ հարցերը:Ադրբեջանի կեցվածքը,կաշառակերության դեպքերը Եվրոպական կառույցներում սրանք չէ, որ մենք պետք է քննարկենք»,-այս մասին Հայելի ակումբում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:Քաղաքագետը անդրադարձավ ԵԽԽՎ-ում հնչած 2 հակահայկական զեկույցին և հայտնեց,որ մեր դիվանագիտությունը չի կարողանում լիարժեք ձևով իրականացնել իր պարտականությունները:
«Իմ տպավորությունն այն է, որ մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնում: Մենք չունենք այդ բնագավառում աշխատելու ո՛չ ծրագիր, ո՛չ հայեցակարգ»,- հայտնեց Ալեքսանդր Մանասյանը:
Քաղաքագետը նշեց, որ մեր պատվիրակության անդամները շատ հաճախ չեն տիրապետում Արցախյան հիմնախնդրին և առաջարկում է, որ այդ պատվիրակությունների մեջ ընդգրկվեն նաև փորձագետներ՝ դրական արդյունքի հասնելու համար:
«Արդյո՞ք մեր պառլամենտակաները մի անգամ հրավիրել են փորձագետների՝ խոսելու համար, որ ահա այսպիսի խնդիր կա՝ ի՞նչ խորհուրդ կտաք: Ես կարծում եմ չի եղել:Ովքեր այդ խնդրով զբաղվում են՝ մի անգամ չեն հրավիրում:Այսպիսի տպավորություն կա .« եթե այդ աթոռին նստեցին՝ այդ աթոռը խելոք է»՝այդպես չէ»,-հայտնեց բանախոսը:
«Այս որոշումը ընդունվեց, որովհետև մենք ճիշտ քաղաքականություն չենք տանում այդ Եվրոպական կառույցներում:Մենք պետք է այնպիսի տեղեկատվություն տարածենք, որպեսզի դա չլինի»,-հակահայկական զեկույցի ընդունման մասին իր կարծիքը հայտնեց Ալեքսանդր Մանասյանը:
Այն հարցին , թե զեկույցի ընդունումը ինչ հետևանքներ կունենա մեզ համար, բանախոսը ասաց.
«Ես չեմ վախենում այդ հետևանքներից, որովհետև միակ օրինական միջազգային կառույցը, որ զբաղվում է այդ հարցով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է:Ադրբեջանը տարբեր կառույցներում հետևականորեն ստեղծում է հիմնախնդրի մի կերպար, որը մեզ համար աննպաստ է:Մենք դրան չենք հակադարձում»:
«Եթե մենք զանգվածորեն չենք տիրապետում խնդրին՝ ինչի՞ մասին է խոսքը»,-պատվիրակության անդամների փոփոխության մասին վերջում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Լուսինե Միքաելյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: