Ամուսնալուծություն եւ նախկին ազգանուն․ ինչ պատահեց առաջին տիկինների հետ

Jan 25, 2016 Comments Off on Ամուսնալուծություն եւ նախկին ազգանուն․ ինչ պատահեց առաջին տիկինների հետ

 Ժամանակակից համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երկրների ղեկավարների ամուսնալուծությունն ընդունված չէ։ «Դեմոկրատական» Ամերիկայում, օրինակ, ոչ մի նախագահ, լինելով այդ պաշտոնում, չի համարձակվի բաժանվել կնոջից։ Այնպես որ, մատների վրա կարելի է հաշվել դեպքերը, որ նախագահներն ամուսնալուծվել են։ Իսկ ինչ է լինում առաջին տիկինների հետ ամուսնալուծությունից հետո։

Վլադիմիր Պուտինի նախկին կինը Լյուդմիլա

Ալեքսանդրովնան, երբ առաջին տիկին էր, առանձնապես չէր երեւում հասարակության առաջ, իսկ երբ 2013-ին նա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեցին, որ ամուսնալուծվում են, ընդհանրապես կորավ տեսադաշտից։ Միայն 2014-ի ապրիլին նա հայտնվեց՝ գրական մրցանակ տալու համար։ Եւ քանի որ նրանից նորություններ չկան, լրատվամիջոցներն ինչ տեղեկություններ ասես, որ չեն հրապարակում։

Լուրեր հայտնվեցին, որ նա ամուսնանում է երկրորդ անգամ՝ երգչի հետ։ Հետո համացանցում փաստաթղթեր հայտնվեցին, համաձայն որոնց՝ Լյուդմիլան այլեւս Պուտինա չէ։ Նա իր հայրական ազգանունն է հետ վերցրել՝ Շկրեբնեւա։ Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նա ամուսնացել է իրենից 28 տարով փոքր Արթուր Օչերետնիի հետ, այս լուրերն էլ, սակայն, ոչ հերքվել են, ոչ հաստատվել։

Սիլվիլո Բերլուսկոնիի նախկին կինը

Գեղեցկուհի եւ նախկին դերասանուհի Վերոնիկա Լարիոն հեռացավ Իտալիայի վարչապետից 2009-ին՝ չհանդուրժելով նրա դավաճանությունները երիտասարդ աղջիկների հետ։ Նրանք միասին ապրել էին 25 տարի եւ 3 երեխա ունեն։ 2015-ին դատարանը որոշեց, որ 59-ամյա Վերոնիկան ամսական 1,4 միլիոն եվրո է ստանալու նախկին ամուսնուց՝ իբրեւ ալիմենտ։ Բացի այդ, Բերլուսկոնին կնոջը Միլանում հսկայական առանձնատուն էր թողել։

Նիկոլյա Սարկոզիի նախկին կինը Սեսիլիա

Սարկոզին Ֆրանսիայի առաջին տիկնոջ կարգավիճակում մնաց ընդամենը 5 ամիս, իսկ 2007-ի աշնանը Ելիսեյան պալատը պաշտոնապես հայտարարեց նրանց ամուսնալուծության մասին։ Լուրեր կան, որ ամուսնական խնդիրները պայմանավորված էին Նիկոլյա Սարկոզիի վատ ու կոպիտ վերաբերմունքով։ Սակայն դեռեւս 2005-ին Սեսիլիային բռնացրել էին սիրեկանի՝ բիզնեսմեն Ռիշար Աթթիասի հետ, ընդ որում, թփերում՝ բառի բուն իմաստով։ Սեսիլիան ամուսնալուծությունից 6 ամիս անց ամուսնացավ Աթթիասի հետ, եւ այժմ զույգն ապրում է Նյու-Յորքում։

Ֆրանսուա Օլանդի նախկին կինը

 

Չնայած նրանք պաշտոնապես ամուսնացած չէին, Վալերի Տրիերվեյերը 2 տարի համարվում էր Ֆրանսիայի առաջին տիկինը, մինչեւ որ 2014-ին նախագահը չհայտարարեց, որ իրենց հարաբերություններն ավարտվել են։ Դրանից առաջ հայտնի դարձավ, որ Օլանդը սիրավեպ ունի դերասանուհի Ժյուլի Գայեի հետ։ Բաժանումից հետո Վալերին գիրք հրապարակեց՝ «Շնորհակալություն այդ պահի համար» անվանումով, որտեղ Օլանդի կյանքից հետաքրքիր մանրամասներ բացահայտեց։

Հետո լուրեր տարածվեցին, թե Վալերին եւ Ալեն Դելոնը սիրավեպ ունեն, սակայն դերասանը հերքեց այդ լուրերը։ Հետո տարածվեց, իբր Վալերին հանդիպում է ծրագրավորող Խանի Յաքանի հետ, այս լուրերը, սակայն, ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին։ Ընդ որում, Վալերին մինչ օրս կատաղության է հասնում, երբ նրա մոտ տալիս են Օլանդի անունը։

Պատրաստեց Past.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: