ՀՀ-ն ԱՄՆ-ում նոր դեսպան ունի

Jan 13, 2016 Comments Off on ՀՀ-ն ԱՄՆ-ում նոր դեսպան ունի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով՝ Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի այլ հրամանագրռրից մեկով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ մյուսով՝ Տիգրան Սարգսյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հա յաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: