Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը

Jan 10, 2016 Comments Off on Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկ երեկոյան Արցախում հակառակորդի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանը ծնողների միակ որդին էր. նա երեք քույր ունի: Մորը դեռ չեն կարողանում գույժը հայտնել:

Նրանց տանից քիչ հեռու հերթապահում է շտապօգնության մեքենան:

Մարզպետը կայքին հայտնել է, որ զոհված զինվորի դին այդ պահին դեռ Երեւանում է: Վաղը Արամայիս Ոսկանյանի հոգեհանգիստն է, մյուս օրը՝ հուղարկավորությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամայիս Ոսկանյանը Գավառից է, նա 2 շաբաթից կդառնար 20 տարեկան: Ըստ ամենայնի, զոհված զինվորին կհուղարկավորեն Գավառում:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասված էր ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: