«Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել»

Jan 10, 2016 Comments Off on «Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում 2015 թվականին որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ նախագահների վերջին հանդիպումը նույնպես զուտ ձեւական բնույթ է կրել: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մասին հայտարարել է կառավարության նիստում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի հանդեպ իր ձեւական վերաբերմունքի մասին խոստովանությունից հետո, Ալիեւը կրկին մեղադրանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Մասնավորապես, նա եռանախագահներին մեղադրել է այն բանում, որ նրանք ճնշում չեն գործադրում «օկուպացիոն» քաղաքականությունը շարունակող Հայաստանի վրա:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: