Աֆղանստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Jan 08, 2016 Comments Off on Աֆղանստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Աֆղանստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հինդուկուշի տարածքում: Ստորգետնյա ցնցումները զգացվում էին նաև Ուզբեկստանում:

Աննշան ցնցումներ են զգացել նաև Սամարքանդի բնակիչները: EMSC (European Mediterranean Seismological Centre)-ի տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆայզաբադից 71 կմ հեռավորության վրա՝ 218 կմ խորության վրա: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: