Ծայրահեղական գաղափարներ քարոզող խմբավորումները հավատքի անունով մահ են սփռում

Jan 06, 2016 Comments Off on Ծայրահեղական գաղափարներ քարոզող խմբավորումները հավատքի անունով մահ են սփռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է սուրբծննդյան պատարագը:  Պատարագը մատուցում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Պատարագին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձիք, հավատացյալ ժողովուրդը:
Գարեգին Երկրորդն իր ելույթում  նշեց, որ մեր ժամանակի մեծագույն մարտահրավերն է անհատի, հասարակության, պետության կյանքում խաղաղության խաթարումը. «Մարդկությունը 21-րդ դար թևակոխել է մեծ տանջանքներով, հակամարատությունները, աշխարհաքաղաքական շահերի բախումը, ճգնաժամերը, հումանիտար աղետները շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողականություն, սփռել աղքատություն, տառապանքներ: Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները, առավել տարածում է գտել կեղծիքը, սպանությունները»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, այսօր ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավերում են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: