Բահրեյնում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում

Jan 05, 2016 Comments Off on Բահրեյնում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու մանրագնդակ է կիրառում, որի պատճառով շատերը վիրավորվել են: Ցուցարարներն օգտագործում են «Մոլոտով կոկտեյլով» լի շշեր:

Սաուդյան Արաբիայում հայտարարել են ահաբեկչության և դրան սադրելու համար 47 մահվան դատապարտվածների դատավճռի իրականացման մասին, որոնց թվում էր նաև վերոնշյալ շիա քարոզիչը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: