Ազարի վնասվածքը լուրջ չէ

Jan 05, 2016 Comments Off on Ազարի վնասվածքը լուրջ չէ

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքի պատճառով բաց է թողնելու մի քանի շաբաթ, հայտնում է ESPN FC-ն:

Նշվում է, որ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում բելգիացու ստացած վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, ինչպես նախապես ենթադրվում էր: Սակայն միևնույն է նա ստիպված կլինի մի քանի շաբաթ բաց թողնել:

24-ամյա ֆուտբոլիստի հետազոտությունը ցույց է տվել աճուկի վնասվածք: Խաղադաշտ վերադառնալու ամենամոտ ժամկետը հունվարի 24-ին «Արսենալի» դեմ կայանալիք մրցավեճն է:

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 19 խաղի, որոնցում 2 գոլային փոխացնում է կատարել:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: