«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան. ովքեր են նրան դիմավորել.armlur.am

Jan 05, 2016 Comments Off on «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան. ովքեր են նրան դիմավորել.armlur.am

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը եկել է Հայաստան և այս պահին գտնվում է Ծաղկաձորում: Նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը: Նշենք, որ Շաքրո Մոլոդոյը եկել  է Հայաստան` հանգիստն անցկացնելու Ծաղկաձորում: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն է: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ժամանակաշրջանում «օրենքով գողերի» մեծ հավաք տեղի ունեցավ Հայաստանում: ArmLur.am-ը գրել էր, որ Երևանից ոչ հեռու կայացել է վերջին տարիների ամենախոշոր «օրենքով գողերի» հավաքը: Հավելենք, որ այս անգամ էլ նրանք թերևս դահուկ կքշեն և հընթացս քրեական աշխարհում որոշ հարցեր կկարգավորեն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: