Գերման Կլիմենկոն դարձել է Պուտինի խորհրդականը

Jan 04, 2016 Comments Off on Գերման Կլիմենկոն դարձել է Պուտինի խորհրդականը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համացանցի զարգացման ինստիտուտի ղեկավար Գերման Կլիմենկոյին պաշտոնապես նշանակել է իր խորհրդական։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։

Համապատասխան հրամանը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Կլիմենկոն, որպես խորհրդական պատասխանատու է լինելու համացանցի զարգացման և դրա հետ կապված տնտեսության ճյուղերի համար։

Ինքը՝ Կլիմենկոն, դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ ընդունել է Պուտինի խորհրդականը դառնալու առաջարկը։ Նա նշել է, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո մտադիր չէ թողնել Համացանցի զարգացման ինստիտուտը և կաշխատի միանգամից երկու տեղ։

Գերման Կլիմենկոյին են պատկանում LiveInternet և Mediametrics ընկերությունները։ Կլիմենկոյի գլխավորած ինստիտուտը ստեղծվել է Կրեմլի աջակցությամբ, ուստի Կլիմենկոյի նշանակումը խորհրդականի պաշտոնում առաջացրել է անկախ ԶԼՄ-ների դժգոհությունը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: