Քեմերոնն ԻՊ-ի սպառնալիքները քարոզչություն է կոչել

Jan 04, 2016 Comments Off on Քեմերոնն ԻՊ-ի սպառնալիքները քարոզչություն է կոչել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման տարածած տեսանյութը քարոզչություն է, որը հիշեցնում է խմբավորման «բարբարոսության» մասին. այդ մասին Reuters գործակալությանն ասել է վարչապետի ներկայացուցիչը:

«Այդ տեսանյութը հիշեցնում է ԻՊ-ի բարբարոսության և այն մասին, թե ինչի է բախվում աշխարհը՝ նրանց գործողությունների հետևանքով: Բացի այդ, տեսանյութը պետք է գնահատել որպես հերթական քարոզչություն»,-ասել է ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ տեսանյութի պարունակությունն ուսումնասիրվում է և այդ մասին կզեկուցվի Քեմերոնին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: