Իսրայելը հրետանային հարված է հասցրել Լիբանանի տարածքին

Jan 04, 2016 Comments Off on Իսրայելը հրետանային հարված է հասցրել Լիբանանի տարածքին

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի հետ սահմանին, իսրայելական ռազմական ավտոմեքենայի ճանապարհին պայթել է պայթուցիկ սարք։ Դրանից հետո Իսրայելը պատասխանել է հարևան երկրի տարածքին հրետանային հարված հասցնելով։

Այդ մասին հայտնել է հրեական պետության բանակի մամլո ծառայությունը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը մոտ 50 արկ է արձակել Լիբանանի հարավի ուղղությամբ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: