Ձյան շերտը որոշ տեղերում հասել է 1.20 մետրի

Jan 04, 2016 Comments Off on Ձյան շերտը որոշ տեղերում հասել է 1.20 մետրի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է, որ դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ-ից մինչև 1.20 մետր, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապահ:

Օպերատիվորեն իրականացվել են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ, իսկ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության գործողությունների արդյունքում ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհների անցանելիության ապահովումը և հանձնարարել շարունակել օպերատիվ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: