Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտության միջնորդը կարող է դառնալ Ռուսաստանը

Jan 04, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտության միջնորդը կարող է դառնալ Ռուսաստանը

Ռուսաստանն ափսոսանք է հայտնում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կառուցված հարաբերությունների կապակցությամբ և պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ կարգավորման գործընթացում: Գրում է «Գազետա.ռու»-ն՝հղում անելով  «Ռիա Նովոստի»-ին, վերջինն էլ մեջբերում է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:

«Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորված հարաբերությունների կապակցությամբ, քանի որ մենք միշտ եղել ենք այն համոզման, որ այդ 2 խոշորագույն մուսուլմանական երկրները շատ ազդեցիկ են տարածաջրջանում, միջազգային գործերում նաև նավթի շուկայում: Մենք ցավում ենք, որ մուսուլմանական երկրների միջև նման հակասություներ են ծագում»,-ասել է լրատվամիջոցի աղբյուրը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: