Բենիտես. Պաշտոնանկությանս մասին հարցն անիմաստ է

Jan 04, 2016 Comments Off on Բենիտես. Պաշտոնանկությանս մասին հարցն անիմաստ է

Պաշտոնանկության մտավախություն ունենալու մասին հարց կարելի է տալ, բայց այն անիմաստ է ու դատարկ, ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վալենսիայի» հետ հանդիպումը 2:2 հաշվով ավարտելուց հետո:

«Կարեւոր է միայն արդյունքը: Թիմի ջանքերն արժանի են գովասանքի: Երկրորդ խաղակեսը ծանր ստացվեց: Թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Ունեինք հաղթանակի շանս, բայց կար նաեւ պարտության ռիսկ: Ափսոս, որ գնդակ բաց թողեցինք մեր երկրորդ գոլից անմիջապես հետո»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Marca

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: