Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները պայքարում են 8-րդ հարկից ընկած 24-ամյա աղջկա կյանքի համար

Jan 04, 2016 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները պայքարում են 8-րդ հարկից ընկած 24-ամյա աղջկա կյանքի համար
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարներն ու ոստիկանները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել են նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 24-ամյա Անի Հայրապետյանին, ում շտապ օգնության ավտոմեքենան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է Հերացու անվան հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ոչ միայն ծանր, այլև նա ունեցել է ողնաշարի կոտրվածք: Աղջին ընկնելու ժամանակ պոկել է լվացքի մի քանի պարաններ և ողջ է մնացել, երբ ընկել է ձնակույտի մեջ: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Արա Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պետք է պարզվի հետաքննության ընթացքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: