Մոգերինին ՝շիա քարոզչի մահապատժի վտանգավոր հետեւանքների մասին

Jan 04, 2016 Comments Off on Մոգերինին ՝շիա քարոզչի մահապատժի վտանգավոր հետեւանքների մասին

«Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան- Նիմրի մահապատիժը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ»,-նման նախազգուշացում է արել ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին :

« ԵՄ-ն դեմ է արտահայտվում մահապատժի կիրառմանը «անկախ հանգամանքներից»: «Շեյխ Նիմր ան -Նիմրի դեպքը լուրջ մտահոգություն է առաջացնում տեսակետների արտահայտման ազատության ու քաղաքացիական ու քաղաքական հիմնական իրավունքները հարգելու կապակցությամբ»,- հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: «Այս դեպքը կարող է հանգեցնել նաեւ միջկրոնական լարվածության բորբոքմանը, որն արդեն այդքան վնաս է հասցրել ամբողջ տարածաշրջանին եւ վտանգավոր հետեւանքներ ունենալ»,- հավելել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության ու ահաբեկչություն հրահրելու մեղադրանքով դատապարտված 47 մարդու մահապատժի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածներից էր նաեւ շիա քարոզիչ ան -Նիմրը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: