Գողություն կատարողների հանցախումբ է գործում

Feb 12, 2019 Comments Off on Գողություն կատարողների հանցախումբ է գործում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով:

«Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:

Նրանց հետագա գործողությունները կանխելու և բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների և սպասարկման կենտրոնների նկատմամբ:

Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երևանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: