Մենք պետք է նոր Ազգային ժողովի դեմք ձեւավորենք. Ալեն Սիմոնյան

Jan 14, 2019 Comments Off on Մենք պետք է նոր Ազգային ժողովի դեմք ձեւավորենք. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության անունից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Իր խոսքում Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ առաջին անգամ մտել է Ազգային ժողովի շենք, իր ուշադրությունը գրավել է դռների բարձրությունը: «Դա արվել է այն նպատակով, որ երբ քաղաքացին մոտենա այդ դռներին, իրեն զգա փոքր, իսկ այն անձը, որ գտնվում է այդ դռների մյուս կողմում, շատ մեծ ու ուժեղ: Բայց այն մարդիկ, որոնք աշխատել են այդ սենյակներում նույնպես մտածել են, որ իերքն այդ դռների պես մեծ են եւ այդ դռների շողքը իրենց մեծությունն է: Ես կոչ չեմ անում վերանորոգում սկսել ու հանել այդ դռները: Մենք բացեցինք Բաղրամյան 26-ի, ԱԺ-ի դարպասները, բայց ունենք եւս մեկ առաքելություն: Մենք պետք է նոր Ազգային ժողովի դեմք ձեւավորենք: մենք մարդկանց հաղորդագրություն ունենք փոխանցելու, որ այսուհետ Ազգային ժողովը ներկայացնում է իրենց»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: