Պուտինը շտապեց շնորհավորել Փաշինյանին

Jan 14, 2019 Comments Off on Պուտինը շտապեց շնորհավորել Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկրները զգալի փորձ են հավաքել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության համար։

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», – ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: