Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը

Jan 12, 2019 Comments Off on Արման Աբովյանին կփոխարինի Միքայել Մանրիկյանը

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ցուցակով Երևանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը»,–ասված է հաղորդագրության տեքստում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: