Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյան

Jan 12, 2019 Comments Off on Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյան

Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի կրկին կալանավորվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակած ցուցարարներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Պատագամավորը ցուցարարներին առաջարկեց ակցիան կազմակերպել երկուշաբթի օրը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց, սակայն ցուցարարները առայժմ ճանապարհը չեն բացել։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: