Աբխազիան երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը

Jan 11, 2019 Չի մեկնաբանվել

Աբխազիան փակում Է Վրաստանի հետ սահմանը  «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով: Ինչպես հայտնել Է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրԷի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր Է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում Է մտցվել»:

«Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում Է մտցվում, ինչպես նաեւ արգելք Է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված Է ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Աբխազիան երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը”

Մեկնաբանել