«Սա ճիշտ մոտեցում չէ, այս պայմաններում մենք չենք կարող աշխատել». պաշտպան

Jan 11, 2019 Comments Off on «Սա ճիշտ մոտեցում չէ, այս պայմաններում մենք չենք կարող աշխատել». պաշտպան

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքի քննությունը հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին քիչ առաջ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Սա ճիշտ մոտեցում չէ, այս պայմաններում մենք չենք կարող աշխատել՝ մարդիկ լայվ են մտնում, պայքարում են դատարանի դեմ: Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով, քանի որ որոշ թղթեր են անհրաժեշտ»,- նշեց նա:

Պաշտպանի խոսքով՝ ընտրվել է ողջամիտ ժամանակ՝ հաջորդ նիստն անցկացնելու համար, սակայն թե որ օրն  է անցկացվելու նիստը, վերջինս չկարողացավ պատասխանել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: