Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ

Jan 11, 2019 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

«Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնական դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք:

Տեղեկացնում ենք, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը»,- ասված է հայտարարության մեջ:

Միջնորդության ամբողջական տեքստը` փաստաթղթի լուսանկարներում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: