Տասնյակ ընդդիմադիրներ ու ակտիվիստներ են ձերբակալվել Ղազախստանում

Dec 16, 2018 Comments Off on Տասնյակ ընդդիմադիրներ ու ակտիվիստներ են ձերբակալվել Ղազախստանում

Ղազախստանում այսօր՝ Խորհրդային Միությունից անկախանալու օրը, ոստիկանությունը տասնյակ ընդդիմադիրների ու ակտիվիստների է ձերբակալել, որոնք փորձել են բարձրաձայնել տարիներ առաջ այս օրը երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին:

1986 թվականի դեկտեմբերի 16-ին հազարավոր ցուցարարներ էին փողոց դուրս եկել Ղազախստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարի պատշոնում սեփական թեկնածուին նշանակելու՝ Մոսկվայի որոշման դեմ, խորհրդային վարչակազմը, սակայն, բիրտ ուժով ճնշել էր բողոքի ալիքը:

2011 թվականի դեկտեմբերի 16-ին էլ Ժանաոզեն քաղաքի ոստիկանությունը կրակ էր բացել աշխատավարձի բարձրացման պահանջով ցույց անող բանվորների վրա, պաշտոնական տվյալներով, 16 մարդ զոհվել էր, ավելի քան հարյուրը՝ վիրավորվել:

Աղբյուրը՝ Ազատություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: