Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին

Dec 14, 2018 Comments Off on Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները: Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

«Ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար: Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը: Ես Նիկոլից եմ ներողություն խնդրել տարբեր պատճառներով նրա վրա հարձակվելու համար: Պուտինը ներողություն է խնդրել բոլորից: Այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել»,- ասել է Բելառուսի նախագահը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: