«Տվեք մեզ գազ 70 դոլարով». Լուկաշենկոն կրկին մեղադրել է Ռուսաստանին

Dec 14, 2018 Comments Off on «Տվեք մեզ գազ 70 դոլարով». Լուկաշենկոն կրկին մեղադրել է Ռուսաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է ավելի վաղ գազի գնի շուրջ ձեռքբերված համաձայնությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Ռուսական ղեկավարության որոշումը հակասում է մեր համաձայնությունների տառին և ոգուն: Օրինակ, գազի գնի սահմանման հարցում: Գազի ցածր գին չենք պահանջում, տվեք մեզ գազ 70 դոլարով, ինչպես Սմոլենսկում: Մեզ մոտ 2-3 անգամ թանկ է…Մենք պահանջում ենք հավասար պայմաններ»,- նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Բելառուսի համար շատ կարևոր է ցանկացած արտադրանքի ինքնարժեքի ցուցանիշը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: