Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների ներքո.փաստաբան

Dec 07, 2018 Չի մեկնաբանվել

 

«Սա միանշանակ քաղաքական որոշում էր և այն կայացվել է ճնշումների ներքո:Չենք  սպասի ներպետական դատական ատյաններում բողոքարկումները սպառելուն և կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան  », – ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը քաղաքական է համարում Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանին դարձյալ կալանավորելու մասին։

Պաշտպանական խմբին հայտնի չէ՝ երբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, սակայն Ռուբեն Սահակյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափի կալանավորվելուց։

«Նա երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարին հայտարարել, որ նա կխուսափի», – նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ որոշման իրականացման ժամկետներ չկան, սակայն նախընտրական թոհուբոհ է, վաղը լռության օր և նախաքննական մարմինը պետք է հապշտապ կալանավորի։

«Պետք է հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին», – հեգնել է փաստաբանը։

Չդասակարգված
Անդրադարձներ չկան to “Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների ներքո.փաստաբան”

Մեկնաբանել