Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին

Dec 07, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Սուքիասյանը, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ 40-ամյա Էլմիրա Սուքիսայնաը, «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ Հրազդան քաղաքի բնակիչ, 2-ամյա Ալեքս Նարինյանը, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կարինե Մկրտչյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Մկրտչյանը՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյաի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով՝ այսօր, ժամը 18:00-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 QL 041 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: