ԲԷՑ-ում մինչև 160 աշխատակից կկրճատվի

Dec 06, 2018 Comments Off on ԲԷՑ-ում մինչև 160 աշխատակից կկրճատվի

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության այսօրվա նիստից հետո նշեց, որ ստուգումները շարունակվելու են, դրանք լինելու են նաև մնացած պետական հաստատություններում:

Նա ասաց, որ այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են, վերաբերում են ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին: Խոսքը 33 մլն դրամ չարաշահման մասին է:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ  ԲԷՑ-ում ակտիվ աշխատանքներ են իրականացվում պաշտոնանկությունների հետ կապված: «Երկու օր առաջ ընտրություն է եղել և ընտրվել է նոր տնօրեն, այսօր կներկայացնենք: Շուտով կհաստատենք նաև ԲԷՑ-ի հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 100-160 աշխատակիցների կրճատում, որոնք կարելի է ասել՝ այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնական գործունեությամբ: Հազար հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ: Անհասկանալի է՝ եթե ունենք ազատ հաստիքներ, ինչո՞ւ են արտահաստիքային  աշխատող պահում»,- ասաց Բաղրամյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: