ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան» կարգախոսներով/տեսանյութ/

Nov 19, 2018 1 Comment

NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում:

Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։

Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով: Ակտիվիստների խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։

Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի հասարակության արժեքները և գենդերային հատկանիշով ու սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի հաղթահարել հասարակության դիմադրությունը։

Zham.am

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝«Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև,Երևան» կարգախոսներով/տեսանյութ/” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    AYS BGJVAJ NER LIKOLIN SIRENINER YN ARTYOK INK LAL ???…