Ողբերգական վրաերթ. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Nov 12, 2018 Comments Off on Ողբերգական վրաերթ. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգորի Գրիգորյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Lexus մակնիշի 33 VՏ 680 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 60-ամյա Կարեն Մխիթարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրմանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորայնը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում ճանապարհային ոստիկանները, հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով՝ մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարզի դատախազի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: