Այս ընտրություններում հաղթողներ մի՛ փնտրեք.հաղթողը լինելու մթնոլորտը, պարտվողը՝ պետականությունը. Վահե Հովհաննիսյան (քաղաքագետ) (video)

Nov 08, 2018 Comments Off on Այս ընտրություններում հաղթողներ մի՛ փնտրեք.հաղթողը լինելու մթնոլորտը, պարտվողը՝ պետականությունը. Վահե Հովհաննիսյան (քաղաքագետ) (video)

«Երկար տարիներ մեզ թվում էր, թե այն օրը երբ կունենանք ազատ և արդար ընտրություններ, մեր ընտրական խնդիրները կհամարվեն լուծված։ Իրականում դեկտեմբերի 9-ին մենք շատ մոտ ենք ունենալ ազատ և արդար ընտրություններ, սակայն, բովանդակային առումով՝ թերի։ Ինչո՞ւ»․ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ։
Պարզաբանելով իր հարցադրումը՝ Վահե Հովհաննիսյանն առանձնացրեց երեք գործոն․ «Ժամկետների, օրենսդրության և մթնոլորտի պատճառով մեր ընտրությունները բավական մտահոգիչ են լինելու։ Քանի որ այս ժամկետներում, ընտրական այս օրենսգրքով և այս մթնոլորտում, որտեղ ամենահարգի գործիքը թմբուկն է, որևէ բանական մարդ չի համարի, որ հնարավոր է քննարկել լուրջ հարցեր։ Արդյունքում, կրկին ունենալու ենք մի իրավիճակ, որտեղ կիսագրագետ խոսքը, կիսագողական կապերը, կիսապսևդոհեղինակությունները բոլոր մեթոդներով ստանալու են ավելի շատ ձայներ, քան հասարակության այն խավերը կամ անհատները, ովքեր գրագետ խոսքի, զսպվածության, առաջարկի, սկզբունքայնության կրողներն են․ վերջիններս հայտնվելու են խաղից դուրս վիճակում»։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս ընտրություններում հաղթելու է մթնոլորտը, պարտվելու է պետական շահը։ «Քաղաքական կուսակցություններն այսօր չունեն ո՛չ ասելիք, ո՛չ մեր երկրի խնդիրների և ապագայի տեսլական ։ Կան անհատներ, սակայն այդ անհատները լուրջ համակարգեր չեն կարողանում ստեղծել։ Մեր երկրում լուրջ անհատները, լուրջ համակարգեր չեն կարողանում ստեղծել»,- ցավով նկատեց Վ․ Հովհաննիսյանը։

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: