Վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային

Oct 31, 2018 Comments Off on Վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է նախ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդաոց, որտեղ երեխան առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: