Արտակարգ դեպք Երևանում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է հանկարծամահ եղել

Oct 28, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է հանկարծամահ եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Շահինյանի դիմումի փաստով;

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող Երևանի բնակիչ, 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Հիվանդանոց մեկնած ոստիկանութան Շենգավիթի բաժնի օերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Ալեքս Համբարձումյանն էր, իսկ Հ. Շահինյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ երեխան մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: